Վերջերս ավելացված
Gutanasar (3)
Գութանասար, Կոտայք, ՀՀ
Rated 0 out of 5
Teghenyats Monastery (4)
Բուժական, Կոտայք, ՀՀ
Rated 0 out of 5
Tatev Great Hermitage (4)
Տաթև, Սյունիք, ՀՀ
Rated 0 out of 5
Քաղաք Ջերմուկ
Ջերմուկ, Վայոց ձոր, ՀՀ
Rated 0 out of 5
Նմանատիպ առաջարկներ
Gutanasar (3)
Գութանասար, Կոտայք, ՀՀ
Rated 0 out of 5
Teghenyats Monastery (4)
Բուժական, Կոտայք, ՀՀ
Rated 0 out of 5
Tatev Great Hermitage (4)
Տաթև, Սյունիք, ՀՀ
Rated 0 out of 5
Քաղաք Ջերմուկ
Ջերմուկ, Վայոց ձոր, ՀՀ
Rated 0 out of 5
Ձեզ մոտիկ
353789222_3499758453603350_790249102150035827_n
Երևան, ՀՀ
Rated 0 out of 5
Ուղևորափոխադրումներ
1655204051754
Երևան, ՀՀ
Rated 0 out of 5
Զբոսավարներ
wine republic
Թամանյան 2, Երևան, ՀՀ
Rated 0 out of 5
Սնունդ
438031787_397949819717688_4076234193758848353_n
Երևան, ՀՀ
Rated 0 out of 5
Իրադարձություններ

Ծովեր Լիճ

Վարկանիշ 
Rated 0 out of 5
թարմացում 
Սպտ 3, 2025
Tsover Lake (6)
Տեսակը

Լիճ

Ծովի մակ․-ից բարձր

1900 մ

Ռեսուրս

Բնական

Հասանելիություն

Միջին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

📍 Վայրը ՝ Լոռու մարզ, Դսեղ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք, անտառապատ լեռնային գոտում
🌐 Կոորդինատներ - 40.947° N, 44.704° E
🕰️ Տեղադիրքը ՝ Սևորդաց լեռնաշղթայի Ծովիշաղ լեռան հյուսիսային լանջին՝ ափսեաձև գոգավորության մեջ։
🌿 Այցելելու լավագույն ժամանակահատվածը ՝ Գարուն և աշուն․ գարնանը բնությունը ծաղկում է, իսկ աշնանը անտառները ներկվում են բազմագույն երանգներով։ Ամռանը նույնպես հարմար է զբոսանքի ու պիկնիկի համար։
🛤️ Ինչպես հասնել՝ ՝ Երևանից դեպի Վանաձոր (մոտ 120 կմ), այնուհետև Վանաձորից դեպի Դսեղ գյուղ (մոտ 30 կմ)։ Գյուղից կարելի է քայլարշավով կամ տեղական տրանսպորտով մոտ 20 րոպեում հասնել լիճ։

ԱԿՆԱՐԿ

Ծովեր լիճը գտնվում է Լոռու մարզում, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ գյուղի հարևանությամբ։ Լիճը ձևավորվել է հրաբխային ծագմամբ խոր հովտում և աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ։ Բարձր լեռներով շրջապատված այս փոքրիկ լիճը յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում Դսեղի լեռնաշխարհին՝ դառնալով ինչպես բնասերների, այնպես էլ զբոսաշրջիկների սիրելի ուղղություն։ Լիճը գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում 2008 թ.-ից:

ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Լիճը գտնվում է ծովի մակարդակից շուրջ 1900 մետր բարձրության վրա։ Երկարությունը կազմում է մոտ 250 մետր, լայնությունը՝ առավել լայն հատվածում շուրջ 200 մետր, իսկ առավելագույն խորությունը հասնում է մոտ 4,5 մետրի։ Ջրային ավազանի մակերեսը մեծ չէ, սակայն լիճը զարդարված է գարնանային ծաղկաբույլերով, անտառային բուսականությամբ և մարգագետիններով։ Այն առանձնանում է նաև հարուստ թռչնաշխարհով, ինչը հետաքրքիր է դարձնում լիճը թռչնադիտարկման սիրահարների համար։ Լճի առանձնահատկությունն այն է, որ կենտրոնական մասում խորն է և ունի ջրապտույտ, ինչ այն վտանգավոր է դարձնում լողալու համար։ Լճի ջրերը գոյանում են ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներից և անձրևներից:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Ծովեր լիճը հրաշալի վայր է զբոսաշրջային քայլարշավների և ընտանեկան պիկնիկներ կազմակերպեկու համար։ Դսեղ այցելող զբոսաշրջիկները սովորաբար համատեղում են լճի այցը Թումանյանի տուն-թանգարանի, Դսեղի Բարձրաքաշ և Քառասնից Մանկաց եկեղեցիների և այլ հուշարձանների այցելության հետ։

Ծովեր լիճը կարելի է դիտարկել ոչ միայն որպես բնական, այլ նաև որպես մշակութային հուշարձան․ այն բազմիցս արտացոլվել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Լիճը Թումանյանի սիրելի վայրերից էր, որտեղ նա հաճախ հանդիպում էր ժամանակի այլ մեծանուն գրողների ու մտավորականների՝ Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Վալերի Բրյուսովի, Վահան Տերյանի, Լեոյի և այլոց հետ։

Գյուղի բնակիչների աջակցությամբ հնարավոր է կազմակերպել ձիավարություն դեպի լիճ, կամ գյուղական «Զիլ» բեռնատարներով ունենալ արկածային փորձառություն համադրելով գյուղական կոլորիտը գեղեցիկ բնապատկերների վայելքի հետ։

ՏԵՂԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ

Տեղացիները լճին անվանում են «Ծովեր»՝ շեշտելով նրա կապույտ ու խորանիստ ջրերը, որոնք, ըստ ավանդության, նմանվում են ծովի։ Կա նաև ավանդապատում այն մասին, որ լիճն իր անունը ստացել է ի հիշատակ Ծովեր անունով աղջկա, ով անտեսելով լճի առանձնահատկությունը, լողալիս է եղել կենտրոնական հատվածում և ջրահեղձ է եղել։ Գյուղի տարեցների պատմածներով՝ լիճը համարվել է նաև հրաշագործ ուժ և հզոր էներգետիկա ունեցող վայր, որտեղ մարդիկ գալիս էին երազանքներ պահելու և ներքին խաղաղություն գտնելու։

Հարմարություններ

Կայանատեղի
Պիկնիկի տարածքներ
Բացօթյա հանգստի գոտիներ
Թույլատրելի
Էքսկուրսիաներ
Մոտակայքում

Գտնվում է Դսեղ գյուղում․ սա Հայոց սիրելի բանաստեղծի ծննդավայրն ու հայրական տունն է, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ նրա կյանքին, անձնական իրերին և ստեղծագործական աշխարհին։

13-րդ դարի վանական համալիր, թաքնված Դսեղի անտառներում։ Հայտնի է իր լուռ ավերակներով և բնության գրկում գտնվող խորհրդավոր միջավայրով։

Միջնադարյան եկեղեցի, նվիրված Սեբաստիայի քառասուն մարտիրոսների հիշատակին։ Չնայած համեստ չափերին՝ այն ունի հզոր հոգևոր էներգետիկա և պատմական արժեք։

Ենթադրյալ պալատից պահպանված բաղնիք, որի մասին հիշատակվում է Հովհաննես Թումանյանի «Մի ավանդություն» ստեղծագործության մեջ։ Համաձայն ավանդության՝ բաղնիքի պատերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ գյուղացիները շինարարական կարիքների համար քար էին հանում տարածքից։

13-րդ դարի բացառիկ խաչքար, որն իրապես կարող է համարվել հայկական խաչքարագործության գլուխգործոցներից։ Գտնվում է Բարձրաքաշ վանք տանող արահետի աջակողմյան հատվածում՝ վանքից 500 մետր հեռավորության վրա։

Նկարներ

Նկարների հեղինակը՝ © Ֆլորա Վարդանյան

Վայրը

Տեսակը
Տեսակը
Հասանելիություն
Հասանելիություն
Հարմարություններ
Հարմարություններ

ԱՆՎՃԱՐ

✓ Տևողությունը՝ անսահմանափակ
✓ Հիմնական կոնտակտային տվյալներ՝

  • Էլ․ հասցե
  • Հեռախոսահամար
  • Հասցե

✓ Սահմանափակ զտիչներ
✓ Նորությունների ծանուցումներ

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

✓ Տևողությունը՝ 6 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ

AMD 40,000

ՏԱՐԵԿԱՆ

✓ Տևողությունը՝ 12 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ
✓ 20% զեղչ առաջին տարվա համար

AMD 75,000

Պատասխանատվության իրազեկում Հայկական տուրիստական տեղեկատու կայքի համար

  1. Ընդհանուր իրազեկում

«Հայկական տուրիստական տեղեկատուն» տրամադրում է հարթակ զբոսաշրջության հետ կապված բիզնեսների, այդ թվում՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների և գիդերի համար՝ իրենց ծառայությունները ներկայացնելու համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում է երրորդ կողմի գովազդատուների կողմից, և Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների որակի համար։

  1. Պատասխանատվության սահմանափակում

Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների օգտագործումից կամ դրանց անհասանելիությունից առաջացած ուղղակի, անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար։ Ընկերությունը չի երաշխավորում կայքում տեղադրված որևէ բիզնեսի կամ ծառայության մատչելիությունը, որակը, անվտանգությունը, օրինականությունը կամ համապատասխանությունը։ Օգտատերերը շփվում են գովազդատուների հետ սեփական ռիսկով։

  1. Գովազդատուների պատասխանատվությունը

Գովազդատուները բացառապես պատասխանատու են իրենց տրամադրած տեղեկատվության ճշգրտության համար, ներառյալ՝ նկարագրությունները, պատկերները և այլ բովանդակությունը, որը վերաբերում է իրենց բիզնեսին։ Հայկական տուրիստական տեղեկատուում ներկայացված ծառայությունների կամ բիզնեսների հետ կապված ցանկացած վեճ, պահանջ կամ իրավական խնդիր պետք է լուծվի անմիջապես օգտատիրոջ և գովազդատուի միջև։ Հարթակը չի մասնակցում վեճերի կարգավորմանը և որևէ պատասխանատվություն չի կրում դրանց լուծման համար։

  1. Արտաքին հղումներ

Հայկական տուրիստական տեղեկատու կայքում կարող են լինել այլ կայքերի հղումներ, որոնք չեն կառավարվում կամ վերահսկվում ընկերության կողմից։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործունեության համար։

  1. Փոփոխություններ և թարմացումներ

Հայկական տուրիստական տեղեկատուն իրավունք ունի ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոփոխել, թարմացնել կամ հեռացնել կայքում առկա բովանդակությունը։ Գովազդատուներին խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել կայքը՝ վերջին տեղեկությունների և թարմացումների համար։

  1. Օրենքների պահպանություն

Օգտատերերը և գովազդատուները պարտավոր են պահպանել կայքի օգտագործման համար կիրառելի բոլոր օրենքներն ու կանոնակարգերը։ Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում օգտատերերի կամ գովազդատուների կողմից իրականացված խախտումների համար, ներառյալ՝ խարդախությունը, կեղծ տեղեկատվության տրամադրումը կամ օրինական պարտավորությունների խախտումը։

  1. Ինտելեկտուալ սեփականություն

Հայկական տուրիստական տեղեկատուի վրա տեղադրված բոլոր ապրանքային նշանները, լոգոները, դիզայնի տարրերը և այլ նյութերը ընկերության սեփականությունն են։ Այս նյութերի չարտոնված օգտագործումը, վերարտադրությունը կամ տարածումը խստիվ արգելվում է։

Օգտագործելով Հայկական տուրիստական տեղեկատու կայքը, օգտատերերն ու գովազդատուները հաստատում են, որ հասկանում և համաձայնում են վերոնշյալ սկզբունքների հետ։