ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ


Հայկական տուրիստական տեղեկատուն նորարարական կազմակերպություն է, որը նպատակ ունի բարելավել հայկական տուրիզմի ոլորտը տարբեր մակարդակներում՝ ստեղծելով ավելի լավ միջավայր զբոսաշրջիկների, ծառայություն մատուցողների և ոլորտի այլ մասնակիցների համար։ Կազմակերպության ընդհանուր առաքելությունն է ստեղծել դինամիկ և կայուն տուրիստական ցանց, որը կօգտի զբոսաշրջիկներին, ծառայություն մատուցողներին և բոլոր շահագրգիռ կողմերին։

ՄԵՐ ԹԻՄԸ

456123

Սուսաննա Սաֆարյան

ՀԻՄՆԱԴԻՐ

Leading the Charge Towards Innovation and Progress.

profile-pic (12) (1)

Ելենա Կազարյան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Crafting Quality Content and Ensuring Precision.

admin-ajax (1)

Յասին Աբեդի

ԿԱՅՔԻ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Transforming the Brilliant Ideas Into Digital Realities.

Heart-icon-Graphics-14624740-1-1-580x386-1-e1730475759404

Lusine Azibekyan

SEO STRATEGIST

Turning Clicks into Visitors

Heart-icon-Graphics-14624740-1-1-580x386-1-e1730475759404

Արփի Արևշատյան

ՖԻՆԱՆՍԻՍՏ

Charting Financial Success

Heart-icon-Graphics-14624740-1-1-580x386-1-e1730475759404

Ալինա Մովսիսյան

ԻՐԱՎԱԲԱՆ

Ensuring all rights reserved

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝ Հայկական տուրիստական տեղեկատուն համակարգում է առկա ռեսուրսները՝ արդյունավետ հաղորդակցության ցանց ստեղծելու և տուրիզմի էկոհամակարգի դերակատարների հետ գործընկերություն ձևավորելու համար։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանում ներառական և կայուն տուրիստական միջավայրի աճին ու բարելավմանը։
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ Հայկական տուրիստական տեղեկատուն կգործի որպես միասնական հարթակ՝ մեկտեղելով զբոսաշրջիկների և ծառայություն մատուցողների կարիքները և կաշխատի լուծումների և բարելավումների ուղղությամբ։
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝ Հայկական տուրիստական տեղեկատուն կիրագործի հետևյալը՝

Ցանցի կատարելագործում և համագործակցություն
  • Ստեղծել միասնական ցանց ոլորտի ներկայացուցիչների համար։
  • Խթանել արդյունավետ հաղորդակցություն՝ բիզնես կապեր հաստատելու համար։
  • Խրախուսել բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ մասնավոր հատվածի, համայնքների և ՀԿ-ների մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը։ 
Նորարարություն և առաջընթաց
  • Արձագանքել որակի պահանջներին և ստեղծել նոր հնարավորություններ։
  • Բարելավել ծառայությունների որակը և աջակցել դրանց կատարելագործմանը։
  • Խթանել նորարարությունը և նպաստել զարգացմանը։
Խորհրդատվություն և զարգացում
  • Տրամադրել խորհրդատվություն տուրիզմի հետ կապված մասնավոր և հանրային նախաձեռնություններին։
  • Խթանել տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական զարգացումը։
  • Խթանել համայնքային տուրիստական ծառայությունների զարգացումը՝ մարքեթինգային, ուսուցողական և մենթորական աջակցությամբ։ 
Շուկայավորում և խթանում
  • Տրամադրել անհրաժեշտ և արդի տեղեկատվություն։
  • Ընդլայնել հայկական տուրիզմի առաջարկների և հնարավորությունների ճանաչելիությունը։
  • Բացահայտել և հանրայնացնել հայկական տուրիզմի ներուժը։
  • Խթանել գործընկերներին և այլ խաղացողներին տուրիզմի ոլորտում։
  • Շարունակաբար զարգացնել և թարմացնել կապերը՝ ապահովելով լավագույն մարքեթինգային լուծումները։
Աջակցություն և ֆոնդահայթայթում
  • Նախագծել և սահմանել հարթակում ներկայացված տուրիստական ծառայությունների որակի չափանիշներ։
  • Հսկել ստեղծված չափանիշների պահպանման գործընթացը։
  • Հավաքագրել միջոցներ, անդամավճարներ և այլ ներդրումներ՝ նշված նպատակների իրականացման համար։