ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի
9:00 ա.

-

5:00 ե.
Երեքշաբթի
9:00 ա.

-

5:00 ե.
Չորեքշաբթի
9:00 ա.

-

5:00 ե.
Հինգշաբթի
9:00 ա.

-

5:00 ե.
Ուրբաթ
9:00 ա.

-

5:00 ե.
Շաբաթ
9:00 ա.

-

2:00 ե.
Կիրակի

Փակ է

Վերջերս ավելացված
Orgov ROT 54
Օրգով, Արագածոտն, ՀՀ
0.0/5
470188198_2231339150593472_4897201131520161387_n
Բյուրական, Արագածոտն, ՀՀ
0.0/5
103823923_136532348023361_6327844496532417381_n
Դավիթ Խաչատրյան փողոց 9, Առինջ, Կոտայք, ՀՀ
0.0/5
Նմանատիպ առաջարկներ
Orgov ROT 54
Օրգով, Արագածոտն, ՀՀ
0.0/5
470188198_2231339150593472_4897201131520161387_n
Բյուրական, Արագածոտն, ՀՀ
0.0/5
103823923_136532348023361_6327844496532417381_n
Դավիթ Խաչատրյան փողոց 9, Առինջ, Կոտայք, ՀՀ
0.0/5
Ձեզ մոտիկ
353789222_3499758453603350_790249102150035827_n
Երևան, ՀՀ
0.0/5
Ուղևորափոխադրումներ
1655204051754
Երևան, ՀՀ
0.0/5
Զբոսավարներ
wine republic
Թամանյան 2, Երևան, ՀՀ
0.0/5
Սնունդ
438031787_397949819717688_4076234193758848353_n
Երևան, ՀՀ
0.0/5
Իրադարձություններ

ԿերամաԶարդ

Վարկանիշ 
0.0/5
թարմացում 
Ապր 5, 2025
475495433_571025082588268_329598542103527771_n
Տեսակը

Արվեստի ժամանց

Տեվողություն

2 ժամ

Բարդությունը

Հեշտ

Վճարման եղանակ

Կանխիկ, Քարտ., Բանկ.

ԿերամաԶարդը Երևանում հիմնված կերամիկայի արվեստանոց – ստուդիա է, որի նպատակն է պահպանել և նորովի ներկայացնել հայկական կավագործության հնագույն արվեստը։ Ստուդիան գործում է նաև որպես սոցիալական ձեռնարկություն՝ աջակցելով պատերազմից տուժած Արցախցի արվեստագետներին՝ ապահովելով նրանց մասնագիտական զբաղվածություն և ստեղծագործելու խթանող միջավայր։ ԿերամաԶարդը տրամադրում է անվճար կավային թերապիայի դասընթացներ պատերազմի հետևանքով տուժած երեխաների համար, որոնք անցկացվում են որակավորված հոգեբանների և արվեստաբուժողների կողմից։

ԿերամաԶարդը պարզապես արհեստանոց չէ՝ այն մշակութային պատմություն է, հայկական կերամա–արվեստի արմատներն ուսումնասիրելու, նախնիների արվեստն արժևորելու և տեղացիներին ու ճանապարհորդներին ստեղծագործական փորձառություն պարգևելու գաղափարով։ Այցելելով ԿերամաԶարդ՝ դուք կհայտնվեք ջերմ և ոգեշնչող միջավայրում, որտեղ կավը դառնում է ինքնարտահայտման, հիշողության և ստեղծագործության միջոց

ԿերամաԶարդում կարող եք՝

Մասնակցել վարպետաց դասերին - Ձեր ձեռքով պատրաստել կերամիկական իրեր՝ սովորելով ավանդական կավագործության հիմունքները տեղացի վարպետների օգնությամբ։
Գնել ձեռագործ կերամիկական արտադրանքներ - Գնել բացառիկ կավե նմուշներ՝ որոնցից յուրաքանչյուրը կրում է հայկական մշակույթի շունչն ու պատմությունը։
Մասնակցել կավային թերապիայի դասընթացներին - Որակավորված հոգեբանների և արվեստաբուժողների ուղեկցությամբ կարող եք ոչ միայն սովորել, այլև կավի բուժիչ ազդեցության շնորհիվ հանգստացնել նյարդերը, ազատվել լարվածությունից և վերագտնել ներքին հավասարակշռությունը։.
Վայելել ընտանեկան հյուրընկալություն - Կարող եք վայելել հիմնադիրների ջերմ հյուրընկալությունը՝ վայելելով տնական հայկական ուտեստներ, բուսական թեյեր և քաղցրավենիքներ՝ հայտնվելով ջերմ ընտանեկան մթնոլորտում։

Անկախ նրանից՝ ուզում եք ձեր ձեռքով պատրաստել հուշանվեր, բացահայտել հայկական ձեռագործությունը, թե պարզապես սուզվել ստեղծագործական խաղաղ ընթացքի մեջ, ԿերամաԶարդը ձեզ կպարգևի անմոռանալի հիշողություններով հագեցած յուրահատուկ մշակութային փորձ։

Հարմարություններ

Հանրային կայանատեղի
Սեփական կայանատեղի
Հեծանիվների կայան
Մանկական ժամանց
Վարպետաց դասեր

Առանձնահատկություններ

Թույլատրվում են կենդանիներ
Մանկական հարմարություններ
Միջավայրանպաստ լուծումներ
Հաշմանդամներին հարմար
Անվճար Wi-Fi
Մոտակայքում

Կասկադ համալիրը արվեստը, մշակույթը և բնությունը միահյուսող ապշեցուցիչ ճարտարապետական գլուխգործոց է: Իր կրաքարե աստիճաններից մինչև աշխույժ այգիներ` Կասկադը գրավում է իր գեղեցկությամբ և յուրօրինակությամբ: Այստեղ է գտնվում նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ներկայացնում է ցուցահանդեսներ և միջոցառումներ քաղաքի համայնապատկերային տեսարանների ֆոնին՝ դարձնելով այն Երևանի հարուստ ժառանգության և գեղարվեստական կենսունակության խորհրդանիշ։

Երևանի Մատենադարանը հայ գրական ժառանգության գանձարան է։ Այնտեղ պահվում են անգին ձեռագրեր, որոնք ընդգրկում են դարերի ինտելեկտուալ կարողությունները: Հնագույն սուրբ գրություններից մինչև միջնադարյան տեքստեր, յուրաքանչյուր փաստաթուղթ պատմում է Հայաստանի գիտական ​​ժառանգության մասին:

Հաղթանակի այգուց բացվում է հիանալի տեսարան դեպի Երևան քաղաք։ Այգում տեղադրված է խորհրդանշական «Մայր Հայաստան» արձանը՝ շրջապատող պուրակով, որը հանգիստ վայր է զբոսանքի համար։ Այգու տարածքում են գտնվում նաև մանկական ատրակցիոնները և Դինո այգին։

Քաղաքի մի անկյունում թաքնված այս կանաչ տարածքը հիանալի հնարավորություն է լիցքաթափվելու, զբոսնելու ծառուղիներում, ծանոթանալու հազվագյուտ բույսերին և վայելելու սեզոնային ծաղկունքը։

Ընտանիքների և կենդանիների սիրահարների համար հիանալի վայր։ Վերջին տարիներին վերանորոգված կենդանաբանական այգին առաջարկում է բազմազան կենդանատեսակներ, կրթական գոտիներ և հետաքրքիր ժամանց։

Վայրը

Activity Type
Activity Type
Հարմարություններ
Հարմարություններ
Առանձնահատկություններ
Առանձնահատկություններ