Վերջերս ավելացված
Ծաղկեվանք
Կարբի, Արագածոտն, ՀՀ
0.0/5
Vanevan Monastic Complex (2)
Արծվանիստ, Գեղարքունիք, ՀՀ
0.0/5
Նմանատիպ առաջարկներ
Ծաղկեվանք
Կարբի, Արագածոտն, ՀՀ
0.0/5
Vanevan Monastic Complex (2)
Արծվանիստ, Գեղարքունիք, ՀՀ
0.0/5
Ձեզ մոտիկ
353789222_3499758453603350_790249102150035827_n
Երևան, ՀՀ
0.0/5
Ուղևորափոխադրումներ
1655204051754
Երևան, ՀՀ
0.0/5
Զբոսավարներ
wine republic
Թամանյան 2, Երևան, ՀՀ
0.0/5
Սնունդ
438031787_397949819717688_4076234193758848353_n
Երևան, ՀՀ
0.0/5
Իրադարձություններ

Դեբեդի կիրճ

Վարկանիշ 
0.0/5
թարմացում 
Սպտ 18, 2025
Debed Gorge
Տեսակը

Canyon

Ծովի մակ․-ից բարձր

375 մ

Ռեսուրս

Բնական

Հասանելիություն

Հեշտ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

📍 Վայրը - Լոռու մարզ, կիրճը Դեբեդ գետի երկայնքով ձգվում է Վանաձոր քաղաքից մինչև հայ-վրացական սահման
🌐 Կոորդինատներ - մոտավորապես 41.00° N, 44.65° E
🌿 Այցելելու լավագույն ժամանակահատվածը - Գարնանից մինչև ուշ աշուն, երբ կիրճի անտառներն ու այգիները առանձնահատուկ գեղեցիկ են, իսկ ճանապարհները՝ հարմարավետ:
🛤️ Ինչպես հասնել՝ - Կիրճով անցնում են Երևան-Թբիլիսի միջազգային ավտոմայրուղին և երկաթուղին, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ հասնել Ալավերդի, Թումանյան և մյուս բնակավայրեր, ինչպես նաև այցելել Հաղպատ, Սանահին ու Ախթալա վանական համալիրները:

ԱԿՆԱՐԿ

Դեբեդի կիրճը Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում գտնվող հսկայական բնական ձոր է, որը ձգվում է Վանաձոր քաղաքից Դեբեդ գետի հունի երկարությամբ ձգվում է մինչև հայ-վրացական սահման։ Կիրճի լանջերը ծածկված են անտառներով, թփուտներով ու պտղատու այգիներով, տարածքում աճում են նաև հատապտուղներ և վայրի ծառատեսակներ։ Այստեղ են գտնվում Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Հաղպատ և մի շարք այլ բնակավայրեր, իսկ կիրճով անցնում են Երևան-Թբիլիսի մայրուղին ու երկաթուղին։

ՆԿԱՐԱԳԻՐ

Դեբեդի կիրճի երկարությունը հասնում է 178 կմ-ի։ Կիրճի ամենախորը հատվածները գտնվում են Թումանյան քաղաքի մոտ՝ հասնելով մինչև 350 մ խորության, իսկ լայնությունը վերին մասերում կազմում է մոտ 600-700 մետր, ստորին հատվածներում՝ ընդամենը 20-40 մետր։ Կիրճում է գտնվում Հայաստանի ամենացածրադիր կետը՝ ծովի մակարդակից 375 մ բարձրությամբ։

Դեբեդի կիրճը ունի յուրօրինակ երկհարկանի կառուցվածք։ Վերին հարկը հին Դեբեդի հովիտն է, իսկ ստորին հարկը՝ ժամանակակից գետահովիտը, որը ձևավորվել է Խոնավ լեռներից ժայթքած լավաների վրա։ Լավայական հոսքերի հետևանքով այստեղ ժամանակին ձևավորվել են լճակներ, իսկ հետագայում այդ տարածքները ծածկվել են բերրի հողերով՝ դառնալով մշակաբույսերի աճեցման համար հարմար տարածքներ։ Այսօր կիրճի լանջերը ծածկված են անտառներով, պտղատու այգիներով ու հարթավայրերով, որտեղ աճում են ինչպես վայրի ծառատեսակներ, այնպես էլ մշակվող դեղձ, սերկևիլ, թուզ ու ընկույզ։ Կիրճը ոչ միայն բնական, այլև մշակութային գոհար է․ դրա տարածքում կամ անմիջապես հարևան սարահարթների վրա գտնվում են մի շարք բնակավայրեր ու պատմամշակութային հուշարձաններ։ Այստեղ են Ալավերդի քաղաքը, Նեղոց, Քարկոփ, Օձուն, Ակներ, Հաղպատ, Մեծ Այրում և այլ գյուղեր։ Կիրճում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, ինչպես նաև Ախթալայի ու Քոբայրի վանքերը, Սանահինի միջնադարյան կամուրջը։ Այս հուշարձանները Դեբեդի կիրճը դարձնում են զբոսաշրջային բացառիկ ուղղություն։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեբեդի կիրճի ձևավորումը սկսվել է միլիոնավոր տարիներ առաջ՝ պլիոցենյան շրջանում։ Այդ ժամանակ այստեղով հոսում էր Պալեո-Դեբեդ գետը լայն հովտով, որը հետագայում լցվել է բազալտային լավաներով։ Ժամանակակից Դեբեդ գետը իր էրոզիոն ուժով կտրել է այդ հսկայական լավային շերտերը՝ ստեղծելով կիրճի ներկայիս խոր ու նեղ ձորային տեսքը։ Լավաների վրա ձևավորված դաշտավայրերը հետագայում ծածկվել են բերրի հողաշերտով և վերածվել մշակաբույսերի աճեցման համար պիտանի տարածքների։ Կիրճի լանջերին ձգվող Օձունի, Աքորիի, Սանահինի, Հաղպատի և Շնողի հրաբխային սարավանդները համարվում են վերին պլիոցենյան ծագման և լրացնում են տարածաշրջանի յուրահատուկ երկրաբանական պատկերը։ Կիրճի քարափներում, որտեղ հողմնահարության հետևանքով գոյացել են ընդարձակ խոռոչներ, մարդիկ պատմական ժամանակներում գտել են ապաստարան։ Դրանք օգտագործվել են թշնամիներից պաշտպանվելու, ձեռագիր մատյաններ ու այլ արժեքավոր իրեր թաքցնելու համար։ Ժամանակակից շրջափուլում կիրճի բնապատկերը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Ալավերդու մետաղաձուլական գործարանների գազային արտանետումները երկար տարիներ վնասել են Դեբեդ գետի ձախ ափի լանջերի բուսականությունը, որի հետևանքով դրանք մերկացել են։ Չնայած դրան՝ կիրճը շարունակում է մնալ Հայաստանի ամենագեղատեսիլ բնական լանդշաֆտներից մեկը։

ՖԼՈՐԱ և ՖԱՈՒՆԱ

Դեբեդի կիրճը առանձնանում է բուսական աշխարհի մեծ բազմազանությամբ։ Այստեղ կարելի է տարբերել երեք հիմնական գոտի՝ տափաստանային, նոսրանտառային և հունամերձ անտառային։ Տափաստանային բուսածածկը տարածվում է հիմնականում Ակների, Հաղպատի, Մեծ և Փոքր Այրումների ու Ճոճկանի սարահարթերում, որտեղ բնական բուսածածկը ժամանակի ընթացքում մասամբ վերացել է մշակության հետևանքով։ Նոսրանտառային բուսածածկը, որն առավել բնորոշ է Հաղպատից ներքև ընկած լանջերին, ներառում է ինչպես սաղարթավոր անտառին բնորոշ, այնպես էլ չորադիմացկուն բույսեր։ Այստեղ հանդիպում են կաղնի վրացական, թխկի վրացական, բոխի արևելյան, ինչպես նաև վայրի տանձենի, սզնի, նշենի ու փշատենի։ Գիհիները և այլ չորասեր ծառատեսակներ նույնպես ձևավորում են յուրօրինակ լանդշաֆտ։ Դեբեդ գետի ափերին զարգացել են հունամերձ անտառներ, որտեղ աճում են ուռենիների տարբեր տեսակներ, կարմրան, մամրիչ, չիչխան, փշատենի նեղատերև և բազմաթիվ խոտաբույսեր։ Տարածքը հարուստ է նաև դեղաբույսերով ու ուտելի բույսերով․ այստեղ աճում են վայրի պտղատու ծառեր՝ հոն, խնձորենի, ընկուզենի, նռնենի, ինչպես նաև հատապտուղներ՝ մոշ, մորի, ազնվամորի։ Դեղաբույսերից տարածված են ուրցը, խատուտիկը, եղինջը, օշինդրը և շատ այլ տեսակներ։

Կիրճի կենդանական աշխարհը նույնպես բազմազան է։ Դեբեդ գետում հանդիպում են ձկների մի շարք տեսակներ՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, կարմրախայտ, կողակ և այլք։ Գետին հարող տարածքներում կարելի է հանդիպել նաև լճագորտերի, ջրային լորտուների ու այլ երկկենցաղների։ Կիրճի քարքարոտ լանջերն ու սարահարթները բնակեցված են մողեսներով, աղվեսներով, սկյուռներով, դաշտամկներով և նապաստակներով։ Հնարավոր է նաև հանդիպել գայլերի, լուսանի, շնագայլերի և անգամ գորշ արջի՝ հատկապես ավելի դժվարամատչելի տարածքներում։ Թռչունների աշխարհը Դեբեդի կիրճում շատ հարուստ է։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես սովորական տեսակներ՝ ճնճղուկ, ագռավ, վայրի բադ, այնպես էլ հազվագյուտ ու գիշատիչ թռչուններ՝ սև արագիլ, քարարծիվ, օձակեր արծիվ, բուն, բվեճ։ Գարնան ամիսներին կիրճը ծառայում է որպես միգրացիոն ուղի և ժամանակավոր ապաստան ջրլող թռչունների համար։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Դեբեդի կիրճը հնագույն ժամանակներից հանդիսացել է բնակավայր։ Դրա մասին վկայում են քարափների վրա պահպանված բազմաթիվ քարանձավները, որոնք մարդիկ օգտագործել են որպես ապաստան։ Տարածքը պատմականորեն ընդգրկել է Գուգարք և Ուտիք նահանգների մի մասը, իսկ միջնադարում կառավարվել է ազդեցիկ հայկական տոհմերի՝ Բագրատունիների, Մամիկոնյանների և Զաքարյանների կողմից։ 10-11-րդ դարերում այն մտել է Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում, իսկ հետագայում՝ Վրաստանի թագավորության ազդեցության տակ։ Այդ պատճառով կիրճի որոշ վանքեր կրում են բյուզանդական և վրացական մշակութային ազդեցության հետքեր, ինչը հատկապես նկատելի է Ախթալայի և Քոբայրի վանքերի որմնանկարներում ու բազմալեզու արձանագրություններում։

Կիրճում պահպանվել են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության բազմաթիվ նմուշներ։ Դրանք առանձնանում են ընդարձակ գավիթներով, բարձր թմբուկների վրա բարձրացած գմբեթներով և հարուստ արտաքին զարդարանքներով։ Հաղպատի և Սանահինի վանական համալիրները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար արժեքավոր մշակութային գոհարներ։

Տարածքը հայտնի է նաև եզակի խաչքարերով։ Դսեղ, Մարց և Հաղպատ գյուղերում պահպանվել են Ամենափրկիչ տիպի խաչքարեր, որոնք թվագրվում են 13-րդ դարի երկրորդ կեսին։ Դրանք հազվագյուտ են ողջ Հայաստանում և մեծ հետաքրքրություն են ներկայացնում թե՛ գիտական, թե՛ զբոսաշրջային տեսանկյունից։

Կիրճի հյուսիսային հատվածում, Արդվի գյուղի մոտ, գտնվում է Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը (կոչվում է նաև Սրբանես վանք)։ Համալիրը կազմված է երկու եկեղեցիներից, զանգակատնից և վանական շինություններից։ Այստեղ է պահպանվել նաև կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու տապանաքարը, ինչպես նաև հարակից միջնադարյան գերեզմանոցը՝ գեղարվեստական խաչքարերով։

Ախթալայի վանքը, որը երբեմն կոչվել է նաև Պղնձահանքի վանք, Դեբեդի կիրճի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից է։ 10-րդ դարում հիմնադրված այս պարսպապատ վանքը սկզբում պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն, իսկ 13-րդ դարում դարձել հայ քաղկեդոնականների գլխավոր հոգևոր կենտրոնը՝ գործելով Վրաց ուղղափառ եկեղեցու հովանու ներքո։ Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Զաքարյան իշխան Իվանեի կողմից և զարդարված է բացառիկ որմնանկարներով։ Ներկայումս Ախթալայի վանքը կրկին գործում է որպես Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն։

ԴԵԲԵԴԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դեբեդ գետն ու կիրճը բազմիցս ներշնչանքի աղբյուր են դարձել հայ գրականության, արվեստի և կինոյի համար։ Հովհաննես Թումանյանը, որն իր ստեղծագործություններում անմահացրել է Լոռու բնապատկերը, «Անուշ» և «Լոռեցի Սաքոն» պոեմներում գեղարվեստորեն նկարագրել է Դեբեդի գետն ու կիրճը՝ այն ներկայացնելով որպես վայրի ուժով ու խորհրդավորությամբ լի տարածք։ Հրանտ Մաթևոսյանը, ծնունդով Ահնիձոր գյուղից, իր «Ալխո» և «Սկիզբը» գործերում պատկերել է Դեբեդի կիրճի հմայքն ու այն մարդկանց ապրումների հետ ձուլելու յուրահատկությունը։ Կիրճն ու գետը գտել են իրենց տեղը նաև կերպարվեստում․ Դեբեդ գետը պատկերված է Փանոս Թերլեմեզյանի համանուն նկարում, իսկ կիրճի ողջ գեղատեսիլությունը՝ Առաքել Առաքելյանի «Լոռի» կտավում։ Դեբեդի կիրճը դարձել է նաև հայկական կինոյի պատկերաշարի մաս․ այստեղ են նկարահանվել «Գիքորը», «Տերը» և «Աշնան արևը» ֆիլմերի տեսարանները։

Հարմարություններ

Կայանատեղի
Պիկնիկի տարածքներ
Տեղեկատվական ցուցանակներ
Բացօթյա հանգստի գոտիներ
Թույլատրելի
Էքսկուրսիաներ
Մոտակայքում

10-րդ դարում, Բագրատունիների թագավորության ժամանակ հիմնադրված Հաղպատավանքը Հայաստանի միջնադարյան ամենանշանակալի վանական համալիրներից է։ Այն ներառում է հսկայական եկեղեցիներ, գավիթ, զանգակատներ և գրադարաններ։ Ճարտարապետությունը համադրում է բյուզանդական եկեղեցական ձևավորումները հայկական ավանդական ոճերի հետ։ Դեբեդ գետի վերևում բարձրացած վանքը բացում է կիրճի հիասքանչ տեսարանները։ Միջնադարում այն եղել է կարևոր հոգևոր, կրթական և մշակութային կենտրոն։

Սանահինը, կառուցված 10-րդ դարում, ևս ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Գրիգոր եկեղեցին և 10-րդ դարի ակադեմիան, որտեղ հայ գիտնականներն ուսուցանում էին աստվածաբանություն, բժշկություն և բնական գիտություններ։ Մոտակայքում է գտնվում Սանահինի կամուրջը՝ 12-րդ դարի նրբագեղ քարե կամուրջ Դեբեդ գետի վրա, որն այսօր էլ հիացնում է իր միջնադարյան ճարտարապետությամբ։

Գետի կիրճի վերևի հարթակին բարձրացած Ախթալայի վանքը 10-րդ դարի վանական համալիր է՝ հզոր պարիսպներով։ Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, հայտնի է իր վառ գույներով և լավ պահպանված որմնանկարներով, որոնք ծածկում են գրեթե բոլոր պատերը։ Դրանք եզակի են Հայաստանում՝ իրենց բյուզանդական և վրացական ոճային ազդեցություններով։ Վանքը երկար ժամանակ եղել է հայ քաղկեդոնականների հոգևոր կենտրոնը՝ արտացոլելով մշակույթների յուրահատուկ համադրություն։

Գեղատեսիլ գյուղ՝ Դեբեդի կիրճի վերևում, որը առավել հայտնի է որպես հայ ազգային բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր։ Այստեղ գործող տուն-թանգարանում ներկայացված են նրա կյանքի ու ստեղծագործական ժառանգության նյութեր։ Դսեղում պահպանվել են միջնադարյան եկեղեցիներ և գերեզմանոցներ եզակի խաչքարերով, այդ թվում՝ հազվագյուտ Ամենափրկիչ խաչքարերով (13-րդ դար)։ Գյուղը շրջապատված է անտառներով, արահետներով և կիրճի հիասքանչ տեսարաններով։

Օձունի մոտակայքում ժայռերի մեջ կառուցված Հոռոմայրի վանքը մասնակիորեն քարանձավային համալիր է, որը թվագրվում է 12-13-րդ դարերով։ Համալիրը բաղկացած է երկու մասից․ վերինը գտնվում է սարահարթի վրա, իսկ ստորինը՝ անմիջապես կիրճի ժայռերում՝ հասանելի միայն կտրուկ արահետներով։ Այստեղ պահպանվել են քարանձավային եկեղեցիներ, խաչքարեր և վանական շինությունների մնացորդներ։ Իր մեկուսացված ու վայրի միջավայրի շնորհիվ Հոռոմայրը հատկապես գրավիչ է արկածասեր ճանապարհորդների և զբոսաշրջիկների համար:

Նկարներ

Նկարների հեղինակը՝ © Մերի Մուրադյան

Վայրը

Տեսակը
Տեսակը
Հասանելիություն
Հասանելիություն
Հարմարություններ
Հարմարություններ

ԱՆՎՃԱՐ

✓ Տևողությունը՝ անսահմանափակ
✓ Հիմնական կոնտակտային տվյալներ՝

  • Էլ․ հասցե
  • Հեռախոսահամար
  • Հասցե

✓ Սահմանափակ զտիչներ
✓ Նորությունների ծանուցումներ

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

✓ Տևողությունը՝ 6 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ

AMD 40,000

ՏԱՐԵԿԱՆ

✓ Տևողությունը՝ 12 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ
✓ 20% զեղչ առաջին տարվա համար

AMD 75,000

Պատասխանատվության իրազեկում Հայկական տուրիստական տեղեկատու կայքի համար

  1. Ընդհանուր իրազեկում

«Հայկական տուրիստական տեղեկատուն» տրամադրում է հարթակ զբոսաշրջության հետ կապված բիզնեսների, այդ թվում՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների և գիդերի համար՝ իրենց ծառայությունները ներկայացնելու համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում է երրորդ կողմի գովազդատուների կողմից, և Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների որակի համար։

  1. Պատասխանատվության սահմանափակում

Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների օգտագործումից կամ դրանց անհասանելիությունից առաջացած ուղղակի, անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար։ Ընկերությունը չի երաշխավորում կայքում տեղադրված որևէ բիզնեսի կամ ծառայության մատչելիությունը, որակը, անվտանգությունը, օրինականությունը կամ համապատասխանությունը։ Օգտատերերը շփվում են գովազդատուների հետ սեփական ռիսկով։

  1. Գովազդատուների պատասխանատվությունը

Գովազդատուները բացառապես պատասխանատու են իրենց տրամադրած տեղեկատվության ճշգրտության համար, ներառյալ՝ նկարագրությունները, պատկերները և այլ բովանդակությունը, որը վերաբերում է իրենց բիզնեսին։ Հայկական տուրիստական տեղեկատուում ներկայացված ծառայությունների կամ բիզնեսների հետ կապված ցանկացած վեճ, պահանջ կամ իրավական խնդիր պետք է լուծվի անմիջապես օգտատիրոջ և գովազդատուի միջև։ Հարթակը չի մասնակցում վեճերի կարգավորմանը և որևէ պատասխանատվություն չի կրում դրանց լուծման համար։

  1. Արտաքին հղումներ

Հայկական տուրիստական տեղեկատու կայքում կարող են լինել այլ կայքերի հղումներ, որոնք չեն կառավարվում կամ վերահսկվում ընկերության կողմից։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործունեության համար։

  1. Փոփոխություններ և թարմացումներ

Հայկական տուրիստական տեղեկատուն իրավունք ունի ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոփոխել, թարմացնել կամ հեռացնել կայքում առկա բովանդակությունը։ Գովազդատուներին խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել կայքը՝ վերջին տեղեկությունների և թարմացումների համար։

  1. Օրենքների պահպանություն

Օգտատերերը և գովազդատուները պարտավոր են պահպանել կայքի օգտագործման համար կիրառելի բոլոր օրենքներն ու կանոնակարգերը։ Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում օգտատերերի կամ գովազդատուների կողմից իրականացված խախտումների համար, ներառյալ՝ խարդախությունը, կեղծ տեղեկատվության տրամադրումը կամ օրինական պարտավորությունների խախտումը։

  1. Ինտելեկտուալ սեփականություն

Հայկական տուրիստական տեղեկատուի վրա տեղադրված բոլոր ապրանքային նշանները, լոգոները, դիզայնի տարրերը և այլ նյութերը ընկերության սեփականությունն են։ Այս նյութերի չարտոնված օգտագործումը, վերարտադրությունը կամ տարածումը խստիվ արգելվում է։

Օգտագործելով Հայկական տուրիստական տեղեկատու կայքը, օգտատերերն ու գովազդատուները հաստատում են, որ հասկանում և համաձայնում են վերոնշյալ սկզբունքների հետ։