Վերջերս ավելացված
Zorats Karer (13)
Սիսիան, Սյունիք, ՀՀ
0.0/5
67489763_2475746202448429_547768815987982336_n
Մարտիրոս, Վայոց Ձոր, ՀՀ
0.0/5
Նմանատիպ առաջարկներ
Zorats Karer (13)
Սիսիան, Սյունիք, ՀՀ
0.0/5
67489763_2475746202448429_547768815987982336_n
Մարտիրոս, Վայոց Ձոր, ՀՀ
0.0/5
Ձեզ մոտիկ
353789222_3499758453603350_790249102150035827_n
Երևան, ՀՀ
0.0/5
transport
1655204051754
Երևան, ՀՀ
0.0/5
guides
wine republic
Թամանյան 2, Երևան, ՀՀ
0.0/5
eateries
438031787_397949819717688_4076234193758848353_n
Երևան, ՀՀ
0.0/5
events

Գորիս քաղաք

Վարկանիշ 
0.0/5
թարմացում 
Ապր 3, 2025
Գորիսը
Տեսակը

Քաղաք

Ծովի մակ․-ից բարձր

1370 մ

Ռեսուրս

Պատմական

Հասանելիություն

Միջին

Տարածքը՝ մոտավորապես՝ 5.039 հա
Բնակչությունը՝ մոտավորապես 29,721 մարդ 2025 թվականի դրությամբ
Համայքների թիվը՝ վարչականորեն ընդգրկում է 9 գյուղ
Հեռավորությունը Երևանից՝ մոտ 240 կմ
Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից՝ մոտ 69 կմ

Գորիս քաղաքային բնակավայրը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում և հայտնի է իր յուրահատուկ կոլորիտով, քարանձավային բնակավայրերով, մշակութային ժառանգությամբ և հիասքանչ բնությամբ։ Գորիսի համայնքը ընդգրկում է ոչ միայն Գորիս քաղաքային բնակավայրը, այլ նաև Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն և Քարահունջ գյուղական բնակավայրերը:

ԳՈՐԻՍԻ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Գորիսն անցյալում ունեցել է բազմաթիվ անվանումներ, ներառյալ Գերյուսի, Գուրիայա, Գորես, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Ձագեձոր, Զանգեզուր, Զանկյազուր և Կյուրյուս։ Տեղանվան ծագման վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ըստ լեզվաբանական ուսումնասիրությունների, «Գորիս» անվան հիմքում ընկած են հնդեվրոպական նախալեզվի "գուոռ" («ժայռ») և "էս" («լինել») բառերը, ինչը ենթադրում է «ժայռոտ տեղ» իմաստը։ Հնագիտական տվյալները վկայում են, որ այս վայրում մարդիկ բնակություն են հաստատել դեռ քարեդարյան շրջանում։ Գորիս անվան ամենահին գրավոր հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից. մ.թ.ա. 8-րդ դարում Ռուսա Ա թագավորը թողել է սեպագիր արձանագրություն, ուր նշվում է Գուրիայա երկիրը, որը գիտնականները նույնացնում են Գորիսի հետ։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գորիսը հիմնադրվել է 1870-ին և քաղաք է դարձել 1885-ից։ Այն գտնվում է Երևանից 236 կմ հարավ՝ Վարարակն գետի ափին՝ 1370 մ բարձրության վրա։ Քաղաքի արևելքում՝ Վարարակն գետի ձախափնյա ժայռագոգավորության մեջ, գտնվում էր Հին Գորիսը՝ Կյորեսը, որն աչքի էր ընկնում իր հնագույն ժայռափոր կառույցներով, քարանձավային բնակարաններով և կից շինություններով, որոնց վրա իշխում էր ոչ մեծ ամրոցը։ 1870-ական թթ.-ից այն եղել է Զանգեզուրի գավառի կենտրոնը, իսկ 1920-21-ին դարձել է Լեռնահայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։ 1930-95-ին այն համանուն շրջանի վարչական կենտրոնն էր։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսում զարգացած են էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, մանածագործության, կարի, բնափայտի մշակման և փայտե արտադրատեսակների ու էլեկտրասարքավորումների արտադրությունները։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Գորիսը առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետական ոճով, որում համատեղում է ավանդական հայկական քարաշեն բնակելի տները և 19-րդ դարի եվրոպական քաղաքաշինական ազդեցությունները։ Քաղաքը նախագծվել է շախմատաձև հատակագծով՝ հստակ ուղղաձիգ և հորիզոնական փողոցներով, ինչը հազվադեպ է հանդիպում Հայաստանի քաղաքներում։ Գորիսի ավանդական տները կառուցված են տեղական քարից, որն ապահովում է ամրություն ու դիմացկունություն եղանակային փոփոխություններին։ Շենքերը հիմնականում երկհարկանի են․ առաջին հարկերը ծառայում էին որպես արհեստանոցներ, պահեստներ կամ խանութներ, իսկ վերևի հարկերում տեղակայված էին բնակելի տարածքները։
Գորիսում պահպանվել են նաև 19-րդ դարի գեղեցիկ քարաշեն հյուրանոցներ, գինետներ, առևտրային տաղավարներ ու հրապարակներ, որոնք ընդգծում են քաղաքի պատմական և մշակութային հարուստ ժառանգությունը։

ՄՇԱԿՈՒՅԹ

Գորիսը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ։ Քաղաքում գործում են թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ և այլ մշակութային կենտրոններ, որոնք ներկայացնում են ինչպես տեղի, այնպես էլ ազգային ու միջազգային մշակույթը։

Ակսել Բակունցի տուն-թանգարան Հիմնադրվել է 1970 թվականին՝ գրողի 90-ամյակի կապակցությամբ։ Թանգարանը տեղակայված է Բակունցի ծննդավայրում և ներկայացնում է նրա կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին պատմող բացառիկ ցուցանմուշներ՝ ձեռագրեր, անձնական իրեր, լուսանկարներ և առաջին հրատարակված գրքերը։ Այստեղ անցկացվում են նաև գրական միջոցառումներ, որոնք նպաստում են հայ գրականության տարածմանը։

Գորիսի պատմության թանգարան Հիմնադրվել է 1948 թվականին և ներառում է շուրջ 5000 ցուցանմուշ՝ ներկայացնելով տարածաշրջանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանում կարելի է տեսնել հնագիտական գտածոներ, միջնադարյան զենքեր, բրոնզե արձանիկներ, ազգային տարազներ և պատմական լուսանկարներ, որոնք ներկայացնում են Գորիսի անցած ճանապարհը։

Գորիսի պատկերասրահ Ստեղծվել է 2001 թվականին քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Այստեղ ցուցադրված են հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործություններ, որոնք արտացոլում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից արվեստի միտումները։ Պատկերասրահը պարբերաբար հյուրընկալում է ժամանակավոր ցուցահանդեսներ և արվեստի վարպետության դասեր։

ՍՆՈՒՆԴԸ

Գորիսյան խոհանոցը հայտնի է իր ավանդական հայկական համեղ ուտեստներով։ Այստեղ կարելի է վայելել․

Թոնրախաշ – Մսով, ձավարով, լոբով և ոսպով եփած ուտեստ, որը պատրաստվում է կավե կճուճում թոնրի մեջ։
Չորաթանի թան – Պատրաստվում է չորաթանից, մատուցվում սոխառած յուղով, անանուխով կամ չամանով։
Խաշիլ – Ալյուրից եփված թանձր ուտեստ, որը մատուցվում է չորաթանի թանով և հալած յուղով։
Բանջարեղենով տոլմա – Գորիսին բնորոշ տոլմա, որը պատրաստվում է առանց մսի՝ բանջարեղենով կամ այլ բաղադրիչներով։
Կճախաշ – Ձավարից կամ այլ հացահատիկներից պատրաստված կերակուր, որը հիշեցնում է թոնրի հարիսան։
Լոբավ շորվա – Լոբով պատրաստված ավանդական ապուր:
Խնջլոզ – Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված կերակուր, որը հանդիպում է միայն Գորիսում։
Պեքին – Մսային կերակուր, որը պատրաստվում է հատուկ եղանակով՝ գորիսյան ավանդույթներին համապատասխան։
Ծեծած քուֆթա – Հատուկ քարի վրա ծեծված մսից պատրաստված քուֆթա, որը մատուցվում է հալած յուղով։
Աղանձ – Սաջի վրա բոված ցորեն, որը հաճախ խառնում են ընկույզի, դդմի կորիզի, թթի չրի կամ չամիչի հետ։
Փոխինձ – Աղանձած ցորենի աղացած տարբերակ, որն օգտագործվում է խաշիլի կամ պուտի պատրաստման համար։
Պուտ – Փոխինձից պատրաստված քաղցր ուտեստ, որը հաճախ պատրաստվում է Սուրբ Սարգսի տոնին։
Ածիկ – Ջրում թրջված և ծլեցված ցորենից ստացված քաղցր ուտեստ, որը եփվում է ալյուրով և պահվում երկար ժամանակ։
Թոնրի հարիսա (թոնրաճաշ) – Ձավարով և մսով պատրաստված ավանդական ուտեստ, որը եփվում է շատ երկար։
Ճխթթուն (ճախաթթու) – Կարմիր բազուկից պատրաստված պահածո, որը պահվում է ողջ ձմռան ընթացքում։
Թթի օղի – Ավանդական թորած օղի, որն առանձնանում է իր մաքրությամբ և խիտ համով։
Դոշաբ – Թթի հյութից պատրաստված քաղցր նյութ, որը լայնորեն օգտագործվում է մրսածության դեմ։
Տարբեր կանաչեղենային կերակուրներ – Ավելուկով, սիբեխով, բանջարով, դանդուռով, ծնեբեկով, փիփերթով պատրաստված ուտեստներ, որոնք հաճախ չորացվում են ձմռան համար։
Տեղական գինի – Պատրաստվում է Գորիսի տարածաշրջանի հայտնի սև խաղողից, որը համարվում է Հայաստանում լավագույններից մեկը։

Գորիսը Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որը համատեղում է պատմական ժառանգությունը, բնության գեղեցկությունը և ժամանակակից հարմարությունները։ Սա այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր այցելու կգտնի իր սրտին մոտ զբաղմունք։

Հարմարություններ

Այցելուների կենտրոն
Սանհանգույցներ
Կայանատեղի
Պիկնիկի տարածքներ
Հուշանվերների խանութ
Wi-Fi հասանելիության կետեր
Տեղեկատվական ցուցանակներ
Բացօթյա հանգստի գոտիներ
Թույլատրելի
Առաջին բուժօգնության կայան
Էքսկուրսիաներ
Աուդիո ուղեցույցներ
Մոտակայքում

Քաղաքի պատմական հատվածը, որտեղ պահպանվել են քարանձավային բնակավայրեր և ժայռափոր կառույցներ։

Համարվում է Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից մեկը, իսկ ճոպանուղին՝ աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղին։

Գորիսից ոչ հեռու գտնվող հնագույն մեգալիթային համալիր, որը հաճախ համեմատվում է անգլիական Սթոունհենջի հետ։

Գյուղ, որտեղ ժամանակին մարդիկ բնակվել են քարանձավներում, իսկ ներկայումս այն պատմամշակութային կոթող է և զբոսաշրջային այցելավայր։

Այստեղ ներկայացված են քաղաքի պատմությանն առնչվող ուշագրավ նյութեր՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Նկարներ

Վայրը

Տեսակը
Տեսակը
Հասանելիություն
Հասանելիություն
Հարմարություններ
Հարմարություններ

ԱՆՎՃԱՐ

✓ Տևողությունը՝ անսահմանափակ
✓ Հիմնական կոնտակտային տվյալներ՝

  • Էլ․ հասցե
  • Հեռախոսահամար
  • Հասցե

✓ Սահմանափակ զտիչներ
✓ Նորությունների ծանուցումներ

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

✓ Տևողությունը՝ 6 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ

AMD 40,000

ՏԱՐԵԿԱՆ

✓ Տևողությունը՝ 12 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ
✓ 20% զեղչ առաջին տարվա համար

AMD 75,000

Պատասխանատվության իրազեկում Հայկական տուրիստական տեղեկատու կայքի համար

  1. Ընդհանուր իրազեկում

«Հայկական տուրիստական տեղեկատուն» տրամադրում է հարթակ զբոսաշրջության հետ կապված բիզնեսների, այդ թվում՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների և գիդերի համար՝ իրենց ծառայությունները ներկայացնելու համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում է երրորդ կողմի գովազդատուների կողմից, և Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների որակի համար։

  1. Պատասխանատվության սահմանափակում

Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների օգտագործումից կամ դրանց անհասանելիությունից առաջացած ուղղակի, անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար։ Ընկերությունը չի երաշխավորում կայքում տեղադրված որևէ բիզնեսի կամ ծառայության մատչելիությունը, որակը, անվտանգությունը, օրինականությունը կամ համապատասխանությունը։ Օգտատերերը շփվում են գովազդատուների հետ սեփական ռիսկով։

  1. Գովազդատուների պատասխանատվությունը

Գովազդատուները բացառապես պատասխանատու են իրենց տրամադրած տեղեկատվության ճշգրտության համար, ներառյալ՝ նկարագրությունները, պատկերները և այլ բովանդակությունը, որը վերաբերում է իրենց բիզնեսին։ Հայկական տուրիստական տեղեկատուում ներկայացված ծառայությունների կամ բիզնեսների հետ կապված ցանկացած վեճ, պահանջ կամ իրավական խնդիր պետք է լուծվի անմիջապես օգտատիրոջ և գովազդատուի միջև։ Հարթակը չի մասնակցում վեճերի կարգավորմանը և որևէ պատասխանատվություն չի կրում դրանց լուծման համար։

  1. Արտաքին հղումներ

Հայկական տուրիստական տեղեկատու կայքում կարող են լինել այլ կայքերի հղումներ, որոնք չեն կառավարվում կամ վերահսկվում ընկերության կողմից։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործունեության համար։

  1. Փոփոխություններ և թարմացումներ

Հայկական տուրիստական տեղեկատուն իրավունք ունի ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոփոխել, թարմացնել կամ հեռացնել կայքում առկա բովանդակությունը։ Գովազդատուներին խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել կայքը՝ վերջին տեղեկությունների և թարմացումների համար։

  1. Օրենքների պահպանություն

Օգտատերերը և գովազդատուները պարտավոր են պահպանել կայքի օգտագործման համար կիրառելի բոլոր օրենքներն ու կանոնակարգերը։ Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում օգտատերերի կամ գովազդատուների կողմից իրականացված խախտումների համար, ներառյալ՝ խարդախությունը, կեղծ տեղեկատվության տրամադրումը կամ օրինական պարտավորությունների խախտումը։

  1. Ինտելեկտուալ սեփականություն

Հայկական տուրիստական տեղեկատուի վրա տեղադրված բոլոր ապրանքային նշանները, լոգոները, դիզայնի տարրերը և այլ նյութերը ընկերության սեփականությունն են։ Այս նյութերի չարտոնված օգտագործումը, վերարտադրությունը կամ տարածումը խստիվ արգելվում է։

Օգտագործելով Հայկական տուրիստական տեղեկատու կայքը, օգտատերերն ու գովազդատուները հաստատում են, որ հասկանում և համաձայնում են վերոնշյալ սկզբունքների հետ։