Վերջերս ավելացված
Նմանատիպ առաջարկներ
Ձեզ մոտիկ
Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի

Եկեղեցի
1380 մ
Բնական
Հեշտ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
📍 Վայրը - Լոռու մարզ, Ամրակից գյուղ, Ստեփանավանից մոտ 5 կմ դեպի հյուսիս,
🕰️ Ժամանակաշրջանը - Կառուցվել է 1848 թ․ (ըստ որոշ աղբյուրների՝ 1879 թ․),
🌐 Կոորդինատներ - 41.007° N, 44.407° E
🏷️ Այլ անվանումներ - Սուրբ Նիկոլայ եկեղեցի, Նիկոլաևկայի եկեղեցի,
🌿 Այցելելու լավագույն ժամանակահատվածը ժամանակը - Գարնան վերջից մինչև աշնան սկիզբ, երբ ճանապարհներն անցանելի են և եղանակը նպաստավոր է,
🛤️ Ինչպես հասնել՝ - Երևանից կարելի է շարժվել Մ3 մայրուղով՝ Վանաձորի ուղղությամբ, այնուհետև դեպի հյուսիս՝ Ստեփանավան։ Ստեփանավանից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվում է Ամրակից գյուղը, որտեղ էլ տեղակայված է եկեղեցին՝ գյուղի կենտրոնում։
ԱԿՆԱՐԿ
Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործը ռուս-ուղղափառ եկեղեցի է, որը կառուցվել է 19-րդ դարում՝ սլավոնական ներգաղթյալների կողմից հիմնված Նիկոլաևկա (ներկայում՝ Ամրակից) բնակավայրում։ Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին (որոշ աղբյուրների տվյալներով՝ 1879 թ․), իսկ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով իր այժմյան տեսքը։ Շինության հեղինակն է ճարտարապետ Անդրեյ Ապլակսինը, ով նախագծել է այն նեոռուսական ոճով։
ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եկեղեցին «Սուրբ Նիկոլայ Հրաշագործ» անվանվում է ուղղափառ ավանդության մեջ հայտնի Սուրբ Նիկոլայ Մյուրոնիքեցու պատվին, ով համարվում է հրաշագործ սուրբ և ծովագնացների, առևտրականների ու ճամփորդների բարեխոսը, այդ պատճառով էլ նրա անունով եկեղեցիներ հաճախ են կանգնեցվել ռուսական ու կազակական միջավայրում։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Եկեղեցին գտնվում է Ամրակից գյուղում, որը հիմնադրվել է 1852 թ․-ին վրացական Բորժոմից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքների կողմից, ովքեր Վրաստան էին տեղափոխվել Ուկրաինայից՝ Պոլտավայի, Չեռնիգովի մարզերից։ Նոր բնակավայրը ի սկզբանե կոչվում էր Նիկոլաևկա (Նովոնիկոլաևկա), սակայն 1938-ին վերանվանվեց՝ դառնալով Կիրով, իսկ 1991 թ-ին վերականգնվեց պատմական՝ Ամրակից անունը։ Թեպետ գյուղի ինքնությունը երկար ժամանակ ձևավորվել է ռուս-ուկրաինական համայնքի միջոցով, այնուամենայնիվ տարածքը շատ հին մշակութային շերտ ունի՝ միջնադարյան Ամրակ(ից) գյուղատեղի, 13-րդ դ. եկեղեցիներ, 13-18 դդ. գերեզմանոց, ինչպես նաև մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակների դամբարանադաշտ։
Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին ծառայել է որպես ռուս-ուղղափառ համայնքի հոգևոր կենտրոն։ 1910-1914 թվականներին այն վերակառուցվել է և ստացել իր ներկայիս տեսքը՝ ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի նախագծով, ով օգտագործել է ռուսական եկեղեցական շինարվեստին բնորոշ նեոռուսական ոճը։ Եկեղեցին առանձնանում էր իր զանգակատնով, քարաշեն պատերով և փայտյա տանիքով։ Խորհրդային տարիներին եկեղեցին շարունակել է գործել մինչև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, որի հետևանքով շենքը լրջորեն վնասվել է։ Չնայած վնասներին՝ կառույցը չի փլուզվել, սակայն դրանից հետո այլևս չի վերագործարկվել։ 2009 թվականին եկեղեցու ներսում գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի, իսկ Ամրակցի եկեղեցին մնացել է փակ և վթարային վիճակում։ Այսօր Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան (համարանիշ՝ 5.13.4) և պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։ Չնայած լքվածությանը և վնասվածությանը, այն շարունակում է հիշեցնել 19-րդ դարում այստեղ հաստատված սլավոնացիների հավատքի, համայնքային կյանքի և մշակութային ժառանգության մասին։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Եկեղեցին փոքր է, խաչաձև հատակագծով։ Եկեղեցու կողմերը (թևերը) ունեն բարձր, սրածայր տանիքներ, իսկ կենտրոնական մասը վերևում ավարտվում է բրգաձև գագաթով։ Գագաթին տեղադրված են հինգ փոքր գմբեթներ, մեկը՝ մեծ, հենց մեջտեղում, և չորսը՝ փոքր, անկյուններում։ Զանգակատունը հարավային կողմից է (քամպանիլա ՝ բացօթյա զանգերի աշտարակով), շենքը քարաշեն է, կտուրը՝ փայտյա, վերևից՝ մետաղապատ։ Եկեղեցին իր այս տեսքը ստացել է 1910-1914 թթ. վերակառուցումից հետո, իսկ ծրագրային լուծումները կապում են ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի նախնական նախագծերի հետ։
ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Եկեղեցին մեծապես վնասվել է 1988-ի երկրաշարժից ու երկար տարիներ փակ է մնացել։ Մինչ այժմ եկեղեցու բարեկարգմանն ուղղված որևէ միջոցառում չի իրականացվել և միայն 2024 թ-ին են մեկնարկել ամրակայման ու վերականգնման աշխատանքները, որով նախատեսվում է պատերի ու տանիքի ամրացում, տարածքի բարեկարգում։ Ընդհանուր նպատակը եկեղեցին վթարային վիճակից դուրս բերելն է և որպես հանրապետական նշանակության հուշարձանի, անվտանգ պահպանությունն ու հետագա հանրահռչակումը։
ՏԵՂԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ
Թեպետ եկեղեցին փակ է, մուտքի մոտ հաճախ կարելի է տեսնել բնակիչների բերած սրբապատկերներ, վառված մոմեր և նույնիսկ մատաղի հետքեր․ սա տարածքում պահպանված «խոստովանքի/խնդրատունի» ավանդույթն է՝ Սուրբ Նիկոլայից խնդրանքով կամ շնորհակալությամբ։
Սուրբ Նիկոլայի հիշատակը նշվում է դեկտեմբերի 6-ին (Գրիգորյան) և դեկտեմբերի 19-ին (Յուլիական օրացույց), ուստի այդ օրերին եկեղեցու տարածքում ավելի հաճախ են լինում մոմավառություններ ու աղոթքներ ընտանիքի, երեխաների և ճանապարհների անվտանգության համար։
Հարմարություններ
Մոտակայքում
Միջնադարյան վանական համալիր խոր գետահովտում։ Տարածքը փարթամ է, տեսարանները՝ ժայռոտ ու տպավորիչ, վանքի մոտով հոսող գետը ստեղծում է խաղաղ մթնոլորտ։
Ձորագետի կիրճի եզերքին գտնվող դիտակետերով հարուստ տարածք՝ բարձր, սուր ժայռերով, գետի ոլորաններով և լուսանկարների համար հիանալի տեսարաններով։
Հին արբորետում սոճիներով, եղևնիներով ու հազվագյուտ ծառատեսակներով։ Այգում կան հարթ արահետներ, նստարաններ, բացատներ՝ ընտանեկան զբոսանքի ու հանգստի համար։
Լեռնալանջի վրա կանգնած հին սրբավայր՝ լուռ ու խաղաղ միջավայրով, գեղազարդ աղոթասրահներով։ Տարածքից բացվում են գեղատեսիլ տեսարաններ դեպի Լոռու կանաչ լանջերը։
Միջնադարյան ամրոց բարձր հրվանդանի վրա՝ Ձորագետի ու Ուռուտի կիրճերի խաչմերուկում։ Պահպանված պատերն ու թմբերը թույլ են տալիս պատկերացնել ամրոցի հզորությունը։