Հայաստանի հունական ժառանգությունը. պատմության և մշակույթի հետքերով

Տեղադրված է
0Մեկնաբանություն(ներ)

Իր հնագույն պատմությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ հանդերձ, Հայաստանը կրում է նաև ժամանակի ընթացքում երկրի տարբեր շրջաններ ներգաղթած և հաստատված այլազգի բնակչության հետքը։ Դրանց թվում առանձնանում են հատկապես հունական համայնքները, որոնք ձևավորվել են Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում։ Այս համայնքները ոչ միայն ստեղծել են ծաղկուն բնակավայրեր, այլև հիմնադրել հոգևոր կենտրոններ, որոնք հիանալիորեն համադրում են հայկական և հունական ճարտարապետական ոճերը։ Վերջիններս կարևոր դեր են խաղացել նաև տարածաշրջանների տնտեսական զարգացման հարցում, և հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Լոռիում և Սյունիքում հույն հանքափորերն ու ինժեներները ակտիվորեն մասնակցել են պղնձի, ոսկու և այլ մետաղների արդյունահանմանը, իսկ հանքավայրերին կից կառուցել իրենց մշակութային և հոգևոր կենտրոնները։

Այսօր Հայաստանում հունական եկեղեցիներն այլևս չեն գործում, սակայն շարունակում են մնալ արժեքավոր պատմական հուշարձաններ և կարող են հանդիսանալ գրավիչ զբոսաշրջային ուղղություններ պատմության ու ճարտարապետության սիրահարների համար։

ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Հանքավանի Այոս Գեորգիոս (Սուրբ Գևորգ) հունական եկեղեցի

Այոս Գեորգիոս եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Հանքավան գյուղի սկզբնամասում։ Այն կառուցվել է 1820-1850 թվականներին՝ Հանքավանում 19-րդ դարի սկզբին հաստատված հունական ներգաղթյալների կողմից։ Համայնքի ձևավորումը սկսվել է յոթ ընտանիքներից, որը 19-րդ դարի վերջին հասել է 250–ի։ Սրա վկայությունն է նաև մոտակա գերեզմանատունը, որտեղ հմուտ վարպետների կողմից հունական ոճով պատրաստված տապանաքարերը վկայում են Հանքավանում հունական բնակչության երբեմնի ներկայության մասին։ Այսօր Հանքավանում մնացել են ընդամենը մի քանի հունական ընտանիքներ։

Եկեղեցին առանձնանում է իր պարզ ուղղանկյուն հիմքով և երկթեք տանիքով, իսկ ներքին արևելյան հատվածը հարմարեցված է ուղղափառ եկեղեցիներին բնորոշ խորաններին։ Չնայած այն դադարել է գործել 20-րդ դարի սկզբներին, սակայն շարունակում է պահպանվել Հանքավանի տեղական հունական համայնքի ջանքերով։

Սուրբ Խառալամպի հունական եկեղեցին Կապանի Կավարտ գյուղում

Կապանի մոտակայքում գտնվող Կավարտ գյուղի պատմությունը ևս սերտորեն կապված է հույն արդյունաբերողների և նրանց մշակութային ներդրումների հետ։ Այստեղի հունական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի կեսերին, երբ հույն գործարար Խառլամպի Կոնդուրովը Կավարտում կառուցել է պղնձաձուլարան։ Տրապիզոնից ներգաղթած ավելի քան հարյուր հույն աշխատավորների ջանքերով հիմնադրվել է գյուղը, որն ունեցել է հիդրոէլեկտրակայան, հացատուն և դպրոց։ 1865 թվականին Կոնդուրովների ընտանիքը կառուցել է Սուրբ Խառալամպի հունական եկեղեցին, որը հայտնի է նաև «Բերզենի եկեղեցի» անունով։ Այս գմբեթավոր շինությունը կառուցված է մուգ դարչնագույն տուֆից և բազալտից, իսկ սպիտակ-դեղնավուն կրաքարը նրան հաղորդում է յուրօրինակ գեղագիտական տեսք։ Եկեղեցու արևմտյան ճակատին կից գտնվում է զանգակատունը։ Եկեղեցու գլխավոր շինարարի գերեզմանը ևս գտնվում է մոտակայքում։

Սուրբ Գեորգիի (Սուրբ Գևորգ) հունական եկեղեցի

Սուրբ Գևորգ հունական եկեղեցին կառուցվել է 1850 թվականին և գտնվել Ուռումների թաղամասում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է քաղաքի շուկան։ Եկեղեցին քանդվել է 1933-1934 թվականներին և միայն Սբ. Գեորգիին ձիու վրա նստած պատկերող բարձրաքանդակն է պահպանվել, որը ներկայումս ցուցադրվում է Գյումրիի Գեղցոնց ժամում։ Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքը շրջապատված էր խանութներով և արհեստանոցներով։ Ինչպես վկայում են ականատեսները՝ «հունական եկեղեցու շուրջ այնքան շատ տաղավարներ և արհեստանոցներ կային, որ եկեղեցին հեռվից չէր երևում»։

Հայաստանում հունական եկեղեցիները ոչ միայն պաշտամունքի վայրեր են, այլև մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչներ։ Նրանց վերականգնումն ու պահպանումը այսօր կենսական անհրաժեշտություն են։ Այս եկեղեցիների վերածնունդը հնարավորություն է ընձեռում հարգել և պահպանել երկու ժողովուրդների պատմական ու մշակութային կապերը՝ ապահովելով, որ դրանք ճանաչելի և հասանելի մնան գալիք սերունդների համար։

Թողնել մեկնաբանություն

You need to be logged in to leave a comment, Log in.
Մեկնաբանություններ չկան

ԱՆՎՃԱՐ

✓ Տևողությունը՝ անսահմանափակ
✓ Հիմնական կոնտակտային տվյալներ՝

  • Էլ․ հասցե
  • Հեռախոսահամար
  • Հասցե

✓ Սահմանափակ զտիչներ
✓ Նորությունների ծանուցումներ

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

✓ Տևողությունը՝ 6 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ

AMD 40,000

ՏԱՐԵԿԱՆ

✓ Տևողությունը՝ 12 ամիս
✓ Ներառում է մանրամասն տեղեկատվություն`

  • Նկարագրության բաժին
  • Կոնտակտային բաժին
  • Պատկերասրահ բաժին
  • Ծառայությունների բաժին
  • Կարծիքների բաժին

✓ Նորությունների ծանուցումներ
✓ Ընդլայնված զտիչներ
✓ 20% զեղչ առաջին տարվա համար

AMD 75,000

Պատասխանատվության իրազեկում Հայկական տուրիստական տեղեկատու կայքի համար

  1. Ընդհանուր իրազեկում

«Հայկական տուրիստական տեղեկատուն» տրամադրում է հարթակ զբոսաշրջության հետ կապված բիզնեսների, այդ թվում՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների և գիդերի համար՝ իրենց ծառայությունները ներկայացնելու համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում է երրորդ կողմի գովազդատուների կողմից, և Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների որակի համար։

  1. Պատասխանատվության սահմանափակում

Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում կայքում առկա բովանդակության կամ ծառայությունների օգտագործումից կամ դրանց անհասանելիությունից առաջացած ուղղակի, անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար։ Ընկերությունը չի երաշխավորում կայքում տեղադրված որևէ բիզնեսի կամ ծառայության մատչելիությունը, որակը, անվտանգությունը, օրինականությունը կամ համապատասխանությունը։ Օգտատերերը շփվում են գովազդատուների հետ սեփական ռիսկով։

  1. Գովազդատուների պատասխանատվությունը

Գովազդատուները բացառապես պատասխանատու են իրենց տրամադրած տեղեկատվության ճշգրտության համար, ներառյալ՝ նկարագրությունները, պատկերները և այլ բովանդակությունը, որը վերաբերում է իրենց բիզնեսին։ Հայկական տուրիստական տեղեկատուում ներկայացված ծառայությունների կամ բիզնեսների հետ կապված ցանկացած վեճ, պահանջ կամ իրավական խնդիր պետք է լուծվի անմիջապես օգտատիրոջ և գովազդատուի միջև։ Հարթակը չի մասնակցում վեճերի կարգավորմանը և որևէ պատասխանատվություն չի կրում դրանց լուծման համար։

  1. Արտաքին հղումներ

Հայկական տուրիստական տեղեկատու կայքում կարող են լինել այլ կայքերի հղումներ, որոնք չեն կառավարվում կամ վերահսկվում ընկերության կողմից։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործունեության համար։

  1. Փոփոխություններ և թարմացումներ

Հայկական տուրիստական տեղեկատուն իրավունք ունի ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոփոխել, թարմացնել կամ հեռացնել կայքում առկա բովանդակությունը։ Գովազդատուներին խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել կայքը՝ վերջին տեղեկությունների և թարմացումների համար։

  1. Օրենքների պահպանություն

Օգտատերերը և գովազդատուները պարտավոր են պահպանել կայքի օգտագործման համար կիրառելի բոլոր օրենքներն ու կանոնակարգերը։ Հայկական տուրիստական տեղեկատուն պատասխանատվություն չի կրում օգտատերերի կամ գովազդատուների կողմից իրականացված խախտումների համար, ներառյալ՝ խարդախությունը, կեղծ տեղեկատվության տրամադրումը կամ օրինական պարտավորությունների խախտումը։

  1. Ինտելեկտուալ սեփականություն

Հայկական տուրիստական տեղեկատուի վրա տեղադրված բոլոր ապրանքային նշանները, լոգոները, դիզայնի տարրերը և այլ նյութերը ընկերության սեփականությունն են։ Այս նյութերի չարտոնված օգտագործումը, վերարտադրությունը կամ տարածումը խստիվ արգելվում է։

Օգտագործելով Հայկական տուրիստական տեղեկատու կայքը, օգտատերերն ու գովազդատուները հաստատում են, որ հասկանում և համաձայնում են վերոնշյալ սկզբունքների հետ։